Երեւան քաղաքի Տիգրան Մեծ փողոցի թիվ 46 շենքի բնակարաններից մեկում, սեպտեմբերի 26-ին հրդեհ է բռնկվել, որից տուժել է տանտերը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ապա փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 37 բնակարանում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.50-ին, մարվել`14.01-ին:
Այրվել են Մարուսյա Եղիազարյանի բնակարանի միջանցքը եւ խոհանոցը` իր գույքով`25 քմ մակերեսով: Հրդեհի հետեւանքով, 76-ամյա Մ. Եղիազարյանը ծխահարվել է: Նա շտապօգնության աշխատակիցների կողմից ստացել է բուժ.օգնություն եւ հրաժարվել հոսպիտալացումից:



























