Թուրքիայի քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ հաղորդագրություն է տարածել։
Թուրքական Bianet-ի փոխանցմամբ Ժողովրդների դեմոկրատական կուսակցության տարածած հայտարարության մեջ նշվել է, որ իրենք հարգում են 108 տարի առաջ ցեղասպանության ենթարկված հայերի հիշատակը։
Հայտարարության մեջ նաեւ նշվել է, որ մարդկության դեմ իրագործված հանցանքների հետ առերեսվելը համատեղ խաղաղության կառուցման գլխավոր քայլերից մեկն է։



























