108 տարի առաջ սկսվեց Հայոց ցեղասպանությունը. Քայքայվող Օսմանյան կայսրությունում հույները, հայերը և ասորիները զոհ գնացին քրիստոնյա բնակչությանը բնաջնջելու համակարգված փորձին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հունաստանի «Փոփոխության Շարժում – ՊԱՍՈԿ» կուսակցության նախագահ, Եվրախորհրդարանում պատգամավոր Նիկոլ Անդրուլակիսը:
Նա նաեւ նշել է. «Այսօրվա տարելիցը մեզ հիշեցնում է պատմության հիշողության պահպանման, միջազգային ճանաչման և դատապարտման համար պայքարելու մեր հավերժական պարտքը՝ կանխելու մարդկության դեմ նմանատիպ հանցագործությունների կրկնությունը»:




























