Ապրիլի 24-ին Ուկրաինայի հայկական եկեղեցիներում եւ հիշատակի խաչքարերի մոտ ժամերգություններ են անցկացվել ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, հայտնում է AnalitikaUA.net-ը։

Մայրաքաղաքի կենտրոնի այգիներից մեկում հայ եւ ուկրաինացի ժողովուրդների անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ հիշատակի արարողություն է կայացել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին։

Արարողությունը գլխավորել է Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս ​​եպիսկոպոս Հովհաննիսյանը՝ Ուկրաինայի հայերի միության, Կիեւի համայնքի եւ Ուկրաինայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչների ներկայությամբ։

Կիեւում միջոցառման մասնակիցների թվում են եղել Մարդու իրավունքների լիզորի  ներկայացուցիչ Միխայիլ Սպասովը, Ուկրաինայում Վատիկանի դեսպանը, արքեպիսկոպոս Վիշվալդաս Կուլբոկասը, Ուկրաինայի մի շարք ազգային համայնքների եւ հոգեւորականության ներկայացուցիչներ։