Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն նոյեմբերի 6-ին մեկնում է Փարիզ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Samanyolu կայքէջը։ Դավութօղլուն Փարիզում կհանդիպի Ֆրանսիայի իր գործընկեր Բեռնար Քուշների հետ եւ կքննարկվեն Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության, տարածաշրջանային եւ այլ հարցեր։ Դավութօղլուն պետք է Ֆրանսիա մեկներ հոկտեմբերի 23-ին, սակայն թուրքական խորհրդարանում Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունների քննարկումների պատճառով այցը հետաձգվեց։