Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 28-ին հրամանագիր է ստորագրել Պենդերեցկուն «Պատվո շքանշան»-ով պարգեւատրելու մասին: Լեհ արվեստագետը բարձր պարգեւին արժանացել է «հայ -լեհական մշակութային կապերի ամրապնդման եւ զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաեւ համաշխարհային երաժշտարվեստի բնագավառում ձեռք բերած ակնառու նվաճումների համար»,- ասված է հրամանագրում:
Նշենք, որ Հայաստանում անկացվում է «21-ի հեռանկարներ» փառատոնը՝ նվիրված Քշիշտոֆ Պենդերեցկուն:




























