Հայաստանը Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցման համար կստանա ավելի քան 86 մլն դոլարի վարկ։ Այս մասին Ազգային ժողովի նիստում Եվրասիական զարգացման բանկի հետ լրացուցիչ համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ, որը վերաբերում է Եվրասիական հիմնադրամի միջոցներից «Հյուսիս-Հարավ» մայրուղու «Տրանշ-4» հատվածի կայունացման եւ զարգացման համար հատկացմանը, ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը։
Նրա խոսքով, նախատեսվում է աշխատանքները սկսել Ագարակ-Քաջարան ճանապարհի հատվածում։ Խոսքը, մասնավորապես, մոտ 32 կմ երկարությամբ Քաջարանի թունելի մուտքի մասին է։ «Նախատեսվում է նաեւ կառուցել 17 կամուրջ եւ 2 թունել»,- նշեց Ղալեչյանը։
Ընդհանուր առմամբ նախատեսվում է ստանալ 86,7 մլն դոլար։ Միաժամանակ հատկացված միջոցների ընդհանուր ծավալը կկազմի 236,7 մլն դոլար։
«Մարման ժամկետները երկարացվել են մինչեւ 2026 թվականի դեկտեմբեր»,- շտապեց նշել փոխնախարարը։



























