Չինաստանի Յուննան նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 40 կմ խորության վրա։

Ստորգետնյա ցնցումները զգացվել են 935 հազար բնակչություն ունեցող Բաոշան շրջանից 34 կմ հյուսիս-արևմուտք: