Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ոստիկանությանը հանձնարարել է ուսումնասիրել վարորդների սթափության վիճակը:
Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 29-ին կայացած նիստում քննարկել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացությունը եւ հավանություն չի տվել դրան: Միեւնույն ժամանակ վարչապետը նշել է, որ այսօր գործող ՀՀ օրենսդրությամբ ամբողջովին կարգավորված են վարորդների սթափ վիճակի ստուգման հետ կապված հարաբերությունները, բայց ՀՀ ոստիկանությանը հանձնարարել է ուսումնասիրել իրավիճակը, կազմակերպել ներքին քննարկումներ եւ դրանց հիման վրա ձեռնարկել վարչարարությունն ուժեղացնելու միջոցներ:




























