Զբոսաշրջիկ Քարսթեն Վոլմերն ընտանիքի հետ Հարավաֆրիկյան Հանրապետության Addo Elephant National Park ազգային պարկում սաֆարիի ժամանակ բախվել է կոբրայի, որը մի քանի րոպեում օձ է կուլ տվել։ Այդ մասին նա պատմել է Latest Sightings-ին։

Տղամարդու խոսքով՝ ինքն ու իր հարազատները փղերի են փնտրել, երբ կինը ճանապարհին տարօրինակ օձ է հայտնաբերել: Քարսթենը մոտեցել է սողունին եւ հասկացել, որ դա Cape Cobra է՝ Աֆրիկայի ամենաթունավոր օձերից մեկը: «Մեր ընկեր Տրիստան Լենգը օձի մի քանի ցնցող լուսանկարներ է արել։ Բայց նրա բերանում ինչ-որ բան կար, եւ նա ուտում էր այն»,-պատմել է նա։

Պարզվել է, որ կոբրան ամբողջությամբ կուլ է տվել մյուս օձին։ Քարսթենի խոսքով՝ դա անհավանական տեսարան էր։

Նա մյուս զբոսաշրջիկներին կոչ է արել սաֆարիի ժամանակ ուշադիր հետեւել բնությանը եւ միշտ պատրաստ պահել տեսախցիկը, որպեսզի բաց չթողնեն նման դեպքերը: «Եվ միշտ հիշեք վայրի բնության նկատմամբ հարգանքը եւ նայեք կենդանիներին անվտանգ հեռավորությունից»,-հավելել է նա։

Cape Cobra-ն համարվում է Աֆրիկայի ամենաթունավոր օձերից մեկը: Դրա խայթոցից մահացության տոկոսը բավականին բարձր է։ Սողունը սնվում է մողեսներով, օձերով, գորտերով, դոդոշներով, կրծողներով, թռչուններով եւ լեշերով։