Հայաստանի կառավարությունը 55 մլն դրամ է հատկացրել Երեւանի քաղաքապետարանին ուժեղ քամուց տուժած շինությունները վերանորոգելու համար:
Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 29-ին կայացած նիստում որոշում է կայացրել 55 մլն 672 հազար դրամ հատկացնել Երեւանի քաղաքապետարանին` ուժգին քամուց տուժած մի շարք դպրոցների շենքերի վնասը վերացնելու համար: Բացի այդ, 25 մլն 327 հազար դրամ է հատկացվել «Էրեբունի» հնագիտական թանգարանի արտաքին աստիճանները եւ բազրիքները նորոգելու համար (անհրաժեշտ եւս 12 մլն 131 հազար դրամը տրամադրվել է Երեւան քաղաքի 2009թ. բյուջեի միջոցներից):
Ի դեպ, կառավարությունը եւս 14 մլն դրամ է տրամադրել սեփական գործունեության արդյունքների գնահատման նպատակով խորհրդատվական ծառայություն ձեռք բերելու համար: Խորհուրդներ ստանալու համար գործադիրը չի ափսոսացել 14 մլն 450 հազար դրամը:




























