Վիետնամում գրանցվել է պատմության մեջ ամենաբարձր օդի ջերմաստիճանը՝ 44 աստիճանից քիչ ավելի, ըստ Ցելսիուսի, իսկ փորձագետները կանխատեսում են, որ շուտով այն ավելի կբարձրանա կլիմայի փոփոխության պատճառով, հաղորդում է BBC-ն։

Ռեկորդն արձանագրվել է հյուսիսային Տխանխոա նահանգում, որտեղ պաշտոնական անձինք զգուշացրել են տանը մնալ օրվա ամենաշոգ ժամերին։

Տարածաշրջանի մյուս երկրներում նույնպես չափազանց շոգ եղանակ է։

Թայլանդը հայտնել է 44,6°C ռեկորդային ջերմաստիճանի մասին իր արևմտյան Մակ նահանգում։

Միաժամանակ Մյանմայի ԶԼՄ-ները հաղորդել են, որ երկրի արևելյան քաղաքներից մեկում գրանցվել է  43,8°C, ինչը տասնամյակի ամենաբարձր ջերմաստիճանն է։

Երկու երկրներն էլ շոգ ժամանակաշրջան են ապրում մուսոններից առաջ, սակայն շոգի ինտենսիվությունը գերազանցել է նախորդ ռեկորդները։

Վյետնամում օդի ջերմաստիճանի նախորդ ռեկորդը՝  43,4°, արձանագրվել էր չորս տարի առաջ կենտրոնական Խայտին նահանգում։

Ապրիլին Իսպանիայում արձանագրվել է այս ամսվա ամենաբարձր ջերմաստիճանը՝ 38,8 °C, երկրի հարավում՝ Կորդովայի օդանավակայանում։

Մարտին կլիմայագետները հայտարարեցին, որ գլոբալ ջերմաստիճանի գլխավոր ցուցանիշը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնվի։

Կառավարություններն ավելի վաղ պայմանավորվել էին միջոցներ ձեռնարկել գլոբալ ջերմաստիճանը 1,5 °C-ից ավելի բարձրանալուց խուսափելու համար։ Բայց աշխարհն արդեն տաքացել է 1,1 °C-ով, իսկ հիմա փորձագետներն ասում են, որ 2030-ականներկն ջերմաստիճանի բարձրացումը, ըստ երևույթին, կգերազանցի  1,5°C-ը։