Սերբիայի կրթության նախարար Բրանկո Ռուժիչը  կիրակի հրաժարական է տվել  անցյալ շաբաթ տարրական դպրոցում հրաձգությունից հետո, ինչի հետևանքով ութ երեխա է զոհվել և պահնորդը, հաղորդում է Reuters-ը։

Երկիրը շոկի ու սգի մեջ է երկու հրաձգությունների պատճառով, չորեքշաբթի մայրաքաղաքի դպրոցներից մեկում կատարված սպանդի և հինգշաբթի քաղաքից դուրս տեղի ունեցած անկարգությունների, ինչի հետևանքով ևս 8 մարդ էր զոհվել։

Երկու գործով կասկածյալները՝ 13-ամյա տղան և 20-ամյա տղամարդը, կալանքի տակ  են։

Ընդդիմադիր կուսակցությունները, որոնք վարչապետ Բռնաբիչի կառավարությանը մեղադրում են երկու անկարգությունը կանխելու անկարողության մեջ, իրենց կողմնակիցներին կոչ են արել միանալ երկուշաբթի երեկոյան Բելգրադում կայանալիք հակակառավարական երթին։ Բացի այդ նրանք պահանջում էին Ռուժիչի հրաժարականը։