Էկվադորում 5,6 մագնիտուդով  երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով 0.51-ին՝ Կուենկա քաղաքից 40 կմ հյուսիս-արեւելք, որն ունի 276 հազար բնակչություն, Ասոգես քաղաքից 16 կմ հյուսիս-արեւելք, որն ունի  34,8 հազար բնակչություն։ Օջախը գտնվել է 100 կմ խորության վրա։  

Հնարավոր զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։