Արեւմտյան Փարիզի համալսարանի գիտնականները գտել են կատվին կանչելու ամենալավ միջոցը։ Պարզվել է, որ կատուներն ամենից արագ արձագանքել են անծանոթ մարդուն, երբ նա օգտագոծել է ինչպես ձայնային, այնպես էլ տեսողական ազդանշաններ կենդանիների ուշադրությունը գրավելու համար։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Animals ամսագրում։

Գիտնականներն ընտրել են հանրային սննդի վայրերում ապրող 12 կատու։ Ուսումնասիրության առաջատար հեղինակը պետք է կատուներին ձայն տար տարբեր ձեւերով՝ ձայնով կանչեր, պարզապես ձեռքը մեկներ, ոչինչ չաներ, ինչպես նաեւ թե՛ կանչեր, թե՛ ձեռքերը շարժեր միաժամանակ։

Վերջին սցենարը ամենահաջողն էր։ Արդյունավետությամբ երկրորդը միայն նշաններով կանչելու միջոցն էր։ Գիտնականներին զարմացրել է այն, թե ինչպես է իրենց նախորդ հետազոտությունը ցույց տվել, որ կատուները հիանալի ճանաչում եւ արձագանքում են տերերի ձայնին։

«Դա վկայում է այն մասին, որ կատուների համար տերերի հետ շփվելը նույնը չէ, ինչ շփվելն անծանոթ մարդու հետ։ Մեկ այլ հետաքրքիր բացահայտում էր այն, որ կատուներն ավելի հաճախ էին պոչերը շարժում, երբ նրանց անտեսում էին։ Շները կարող են պոչերը թափահարել երջանկությունից, բայց կատուների մոտ հակառակն է՝ դա սթրեսի կամ անհարմարավետության ցուցիչ է»,- նշել են գիտնականները։

Հետագայում գիտնականները նախատեսում են շարունակել ուսումնասիրել մարդու հետ կատուների շփվելու նրբությունները։