Միլիարդատեր Մարկ Ցուկերբերգն աչժանացել է ոսկե եւ արծաթե մեդալների բրազիլական ջիու-ջիթսու մարզաձեւի իր առաջին մրցությունում, որը տեղի է ունեցել Ռեդվուդ սիթիում (Կալիֆոռնիայի նահանգ)։ Այս մասին գործարարը տեղեկացրել է իր Ինսթագրամում (պատկանում է Meta-ին, որը Ռուսաստանում ճանաչված է որպես ծայրահեղական կազմակերպություն, նրա գործունեությունն արգելված է)։

38-ամյա միլիարդատերը պատմել է, որ հրապուրվել է մարտարվեստով COVID-19 համավարակի ժամանակ, եւ շնորհակալություն է հայտնել իր հետ աշխատած մարզիչներին։ Նրանցից մեկը՝ Հայ Վուն՝ «Ստվեր» մականունով (Shadow), Ցուկերբերգի ելույթը մրցությունում նկարագրել է որպես «էպիկական», նա ասել է, որ իր համար պատիվ էր մարզել գործարարին։ Գործարարի հաղթանակը նա անվանել է «վաստակած»։

Ցուկերբերգին շնորհավորողների մեջ է եղել UFC թեթեւ եւ կիսաթեթեւ քաշային կարգի նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը, նա ջիու-ջիթսուի աշխարհի առաջնության հնգակի չեմպիոն է, նրան շնորհավորել են նաեւ այս մարզաձեւի Եվրոպայի չեմպիոնը՝ բրազիլացի Բեռանրդո Ֆարիան, եւ ամերիկացի սուսերամարտիկ , օլիմպիական չեմպիոն Լի Կիֆերը, նշել է The Guardian-ը։

Թերթը նշել է, որ Ցուկերբերգը համալրել է հայտնի մարդկանց ցուցակը, որոնք նույնպես հրապուրվել են ջիու-ջիթսուով։ Ավելի վաղ այս մարզաձեւով սկսել էր զբաղվել դերասան Թոմ Հարդին, նա մասնակցել է ջիու-ջիթսուի մրցումներին Մեծ Բրիտանիայում եւ շահել մրցություններ բրիտանական Վուլվերհեմփթոնում եւ Միլթոն Քինսում։ Դերասան Էշթոն Քաթչերը, որը ջիու-ջիթսուով զբաղվել է ավելի քան 10 տարի առաջ, ունի այս մարզաձեւի դարչնագույն գոտի, դերասան Ջեյսոն Սթեթհեմը՝ մանուշակագույն, ավելացրել է պարբերականը։