Ռուսաստանը եւ Էկվադորը դարձել են ռազմավարական ընկերներ՝ համապատասխան հռչակագրին, որ այսօր ստորագրել են երկու երկրների նախագահները։
Փաստաթուղթը ենթադրում է համագործակցություն քաղաքականության, բիզնեսի, շրջակա միջավայրի, կրթության, գիտության եւ տուրիզմի ոլորտներում։ Փաստաթուղթը նաեւ նախատեսում է երկու երկրների միջեւ փոխգործակցություն՝ ՄԱԿ-ի շրջանակներում։
Բացի այդ, կողմերը ստորագրել են նաեւ պայմանագիր՝ Էկվադորին երկու ռազմափոխադրիչ ուղղաթիռներ վաճառելու մասին։ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Կրեմլում իր գործընկերոջ՝ Ռաֆայել Կոռեայի հետ բանակցություններից հետո հայտարարել է, թե այս պայմանագիրը ռազմատեխնիկական համագործակցության ընդամենը սկիզբն է։




























