Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, սեպտեմբերի 28-ին, ժամը 17:40-ին, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Նորամարգ գյուղի 16-ամյա մի բնակչի: 

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ պատանին հուլիսի 11-ին, գտնվելով համագյուղացիներից մեկին պատկանող ձկնաբուծական լճի տարածքում եւ օգտվելով վերջինիս բացակայությունից, գողացել է 12 կգ խեցգետին: Կատարվում է հետաքննություն: