ԱՄՆ-ում սեւ ճագարը սարսափի մեջ է պահում քաղաքի բնակիչներին, գրել է Daily Mail-ը։ Կենդանին հարձակվում է փողոցում շրջող մարդկանց վրա եւ կծում նրանց։
Ինչպես պատմել է տեղի բնակչուհի Ռամոնա Ռուսթանը, ինքը եւս դարձել է ճագարի հարձակման զոհը։ Կնոջ խոսքով՝ նա հարձակվել է իր վրա եւ կծել։ Նրանից բացի՝ կենդանու հարձակումներից տուժել են էլի մի քանի մարդիկ, այդ թվում 13-ամյա մի տղա, որին ներարկում են կատարել կատաղության դեմ։
«Ես մտածեցի. «Գրողը տանի, ինձ հենց նոր ճագար կծեց»,- հիշում է Ռամոնան։
Տեղի բնակիչները, չիմանալով, թե ինչպես վարվեն ագրեսիվ կենդանու հետ, բազմիցս դիմել են ոստիկանություն։ Արդյունքում՝ տեղի իշխանություններին հաջողվել է բռնել ճագարին եւ հետու տանել մարդկանցից՝ կեղտաջրերի մաքրման կայանի մոտ։





























