2010թ. հունվարի 10-ին Երեւանի թիվ 10 ընտրատարածքում կայանալիք ընտրություններին մասնակցելու համար իր թեկնածությունն է առաջադրել նաեւ անկուսակցական, «Ժամանց» ՍՊԸ տնօրեն, դերասան Վլադիմիր Կոստանյանը:

Այդ մասին NEWS.am-ին հայտնեց թիվ 10 ԸԸՀ նախագահ Սիլվա Մարկոսյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ առաջադրվել էին գլխավոր մարքսիստ Դավիթ Հակոբյանը, անկուսակցական, կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանը եւ քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ պատգամավորի մանդատն այս ընտրատարածքում թափուր էր մնացել, երբ գործարար Խաչատուր Սուքիասյանը հայտարարել էր իր հրաժարականի մասին՝ դա պատճառաբանելով հանգամանքով, թե «չի ցանկանում աշխատել նման անողնաշար խորհրդարանում»:

Այս ընտրատարածքում առաջադրվելու ցանկություն են հայտնել նաեւ Տիգրան Ուրիխանյանը՝ Հայաստանի Առաջադիմական կուսակցությունից եւ Սուրեն Սուրենյանցը՝ «Հանրապետություն» կուսակցությունից: