Վրաստանի առաջին նախագահի որդին՝ Ցոտնե Գամսախուրդիան, որին այսօր՝ հոկտեմբերի 29-ին մեղադրանք է առաջադրվել կանխամտածված սպանության եւ ապօրինի զենք կրելու համար, հացադուլ է սկսել: Այդ մասին, ըստ «GHN»-ի, հայտնել է երիտասարդի փաստաբան Կետի Բեկաուրին:
«Նրան մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով՝ 19/108 եւ 236-ի 2-րդ մասով: Մեղադրանքն անհիմն է եւ նախաքննական մարմնի երեւեկայության արդյունքն է»,- հայտնել է Բեկաուրին՝ հավելելով, որ ամենայն հավանականությամբ, դատարանը Գամսախուրիդային կդատապարտի երկամսյա նախնական կալանքի:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ցոտնե Գամսախուրդիան, որն արդեն դատվածություն ունի, ձերբակալվել էր Թբիլիսիում, հոկտեմբերի 28-ին: Քննության տվյալներով՝ նախկին նախագահի որդին կրակել է իր հարեւան Դավիթ Բաջելիձեի վրա՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելով նրան:




























