Լեհական  PLL LOT պետական ավիաընկերությունը հետաքննում է Վարշավայի Շոպենի անվան օդանավակայանում անօդաչուի հետ կապված միջադեպը, տեղեկացնում է PAP լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ավիաընկերության ներկայացուցչին։

Անօդաչու թռչող սարքը նկատվել է Պոզնանից թռչող  LOT Embraer ինքնաթիռից 30 մետրի վրա, որը վայրէջք էր կատարում օդանավակայանում։

«Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ ցերեկը։ Օդաչուները հաշվետվություն են ներկայացրել։ Տվյալ պահին գործը քննում է  PLL LOT-ի միջադեպերի քննության հանձնաժողովը,- տեղեկացրել է LOT-ի ներկայացուցիչը։- Այսպիսի ցանկացած միջադեպ վտանգավոր է։ Բարեբախտաբար, այս անգամ ոչինչ չի պատահել»։

Օդաչուների հաշվետվության համաձայն, չճանաչված անօդաչուն մոտ երեք մետր երկարություն է ունեցել։