Լոնդոնի «Գաթվիք» օդանավակայանը կիրակի գրեթե մեկ ժամով փակել է իր թռիչքուղին այն բանից հետո, երբ մոտակայքում անօդաչու սարք է նկատել, հաղորդում է   The Associated Press-ը։

Իր ծանրաբեռնվածությամբ Մեծ Բրիտանիայի երկրորդ օդանավակայանի ներկայացուցիչները հայտարարել են, որ ստիպված են եղել12 ժամանող չվերթերը ուրիշ օդանավակայաններ ուղարկել։

Օդանավակայանը բացվել է մոտավորապես 50 րոպեից։ Օդանավակայանի ներկայացուցիչը չի կարողացել ասել, արդյոք, հայտնաբերվել է ԱԹՍ-ն։