Չինաստանում այն մարդը, որը երկրի պատմության մեջ շահել է ամենամեծ գումարը, վերջապես ներկայացել է իր 360 միլիոն յուանը ստանալու համար: Ինչպես հայտնում է NEWS.ru.com-ը,հաջողակ անձը այդպես էլ անհայտ է մնացել, քանի որ միջոցառմանը նա ներկայացել է արեւային ակնոցներով եւ դիմակով:

Ինչպես հայտնում է «Սինխուա» գործակալությունը, հարկերի վճարումից հետո հաղթողի մոտ կմնա 290 միլիոն յուան: Մրցանակը ստանալուց հետո նա հապճեպ դուրս է եկել շենքից, որտեղ մնացել է 25 րոպե, եւ թաքնվել է:

Ռեկորդային ջեքփոթի վերաբերյալ սենսացիոն նորությունը հայտնի է դարձել հոկտեմբերի 8-ին, երբ վիճակախաղի կազմակերպիչները հայտնել են, որ հաղթողը տոմսը գնել է Անյան քաղաքում: Միայն 19 օր հետո է մարդը որոշել ստանալ իր մրցանակը: Հաղթողը կազմակերպիչներին հայտնել է, որ ինքը, հաղթանակի հույսով, երեք տարի անընդմեջ վիճակախաղի տոմսեր է գնել: Վերրջին անգամ նա գնել է 4 տոմս` 1000 յուան արժողությամբ: