Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը մտադիր է հայտարարել, որ Լոնդոնն Ուկրաինային օգնության նոր փաթեթ կտրամադրի, որի մեջ կլինեն նաեւ զենիթային հրթիռներ եւ մեծ հեռահարության դրոններ։ Այս մասին տեղեկացրել է Sky News հեռուստաալիքը՝ հղում կատարելով  Բրիտանիայի կառավարությանը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ խոսքն այն դրոնների մասին է, որոնց թռիչքի հեռահարությունը կազմում է ավելի քան 200 կիլոմետր։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մայիսի 15-ին ավելի վաղ հայտարարել էր, որ ժամանել է Լոնդոն, որտեղ մտադիր է հանդիպել Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի հետ։