Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մայիսի 15-ին ելույթ կունենա Դանիայի մայրաքաղաքում ընթացող «Դեմոկրատիայի կոպենհագենյան գագաթաժողովում», տեղեկացրել է Reuters-ը։

Միջոցառման կազմակերպիչների խոսքով՝ Ուկրաինայի նախագահը ելույթ կունենա տեսակապով։

Դեմոկրատիայի ամենամյա կոպենհագենյան գագաթաժողովը կազմակերպվում է  Դանիայում գտնվող Դեմոկրատիայի միության կողմից, որը ոչ առեւտրային կազմակերպություն է՝ հիմնադրված Դանիայի նախկին վարչապետ եւ ՆԱՏՕ նախկին քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի կողմից։