Ցանցում միլիարդատեր Ջորջ Սորոսի մահվան մասին լուրերի տարածման պատճառը լրագրողների սխալն է եղել։
Ինչպես տեղեկացրել է Brief թելեգրամ-ալիքը՝ հղում կատարելով HuffPost-ի տվյալներին, Սորոսի մահվան մասին լուրերը կարող էին տարածվել Reuters-ի կողմից նախապես գրված մահախոսականի պատահական հրապարակումից հետո։ Այնինչ ֆինանսիստն իրականում ողջ է։
Ավելի վաղ Թվիթերում լուրեր էին հայտնվել այն մասին, որ Սորոսն իբր 92 տարեկան հասակում մահացել է սրտի նոպայից։




























