Եվրասիայի հարցերով Չինաստանի հատուկ ներկայացուցիչ Լի Հուեյը մայիսի 16-ին կլինի Կիեւում։ Նախօրեին նա սկսում է եվրոպական շրջագայություն՝ ուկրաինական հակամարտության կարգավորման համար։ Այս մասին հայտնում է Ֆրանս Պրեսը։ Լրատվամիջոցը հղում է անում Ուկրաինայի իշխանություններում իր աղբյուրին։
«Նա մայիսի 16-ին եւ 17-ին կլինի Կիեւում»,- ասել է Ուկրաինայում աղբյուրը:
Նշվում է, որ հանրապետության հատուկ ներկայացուցիչը կայցելի Ուկրաինա, Լեհաստան, Ֆրանսիա, Գերմանիա եւ Ռուսաստան։ Նախատեսվում է բոլոր կողմերի հետ քննարկել ուկրաինական ճգնաժամի կարգավորումը։





























