Սլովակիայի նախագահ Զուզանա Չապուտովան ուրբաթ տեղեկացրել է հանրապետության նոր կառավարության կազմի մասին, որը նա կնշանակի մայիսի 15-ին։ Այս մասին հայտնում է Սլովակիայի ռադիոն։
Կառավարությունը կգլխավորի 46-ամյա տնտեսագետ Լյուդովիտ Օդորը, որը մայիսի 14-ին հեռանում է Սլովակիայի Ազգային բանկի փոխնախագահի պաշտոնից։
Արտաքին գործերի եւ եվրոպական հարցերի նախարար կդառնա դիվանագետ Միրոսլավ Վլախովսկին։ Պաշտպանության նախարարությունը կղեկավարի Մարտին Սկլենարուն։ Էկոնոմիակյի նախարար կդառնա էլեկտրահաղորդման ազգային համակարգի ղեկավար Պիտեր Դովգունը, իսկ Գյուղատնտեսության եւ տարածաշրջանային զարգացման նախարարի պորտֆելը կստանա Պարենային եւ անասնաբուժական վերահսկողության վարչության ներկայիս ղեկավար Յոզեֆ Բիրեշը։





























