Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ Մուհամմեդ բեն Զեյդ Ալ Նահայանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին կլիմայի վերաբերյալ ՄԱԿ-ի COP28 համաժողովին մասնակցելու հրավեր է ուղարկել, որը տեղի կունենա նոյեմբերի  30-ից դեկտեմբերի 12-ը Դուբայում, նշվում է Դամասկոսում ԱՄԷ դեսպանատան հայտարարության մեջ:

«Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ասադն ընդունել է Սիրիայում ԱՄԷ դեսպանի պաշտոնակատար Աբդել Հակիմ ան Նաիմին, որը նրան հանձնել է ԱՄԷ նախագահ Մուհամմեդ բեն Զեյդ Ալ Նահայանի հրավերը COP28 համաժողովին մասնակցելու համար»,- ասվում է հաղորդագրությունում։