Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը բանակցություններ է վարում Ուկրաինայի նախագահ  Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին Սունակը տեղեկացրել է իր Թվիթերում։

Ռիշի Սունակն իր Թվիթերում հրապարակել է լուսանկար, որտեղ գրկախառնվել է Վլադիմիր Զելենսկու հետ։ «Բարի վերադարձ»,- գրել է նա լուսանկարի մակագրությունում։ Հանդիպման որեւէ մանրամասն չի ներկայացվում։ Զելենսկին առայժմ չի մեկնաբանել բանակցությունները։

Այսօր՝ մայիսի 15-ին, Վլադիմիր Զելենսկին տեղեկացրել է, որ ժամանել է Լոնդոն՝ բանակցելու Ռիշի Սունակի հետ։ Այցի նախօրեին Մեծ Բրիտանիայի վարչապետն իր հերթին ազդարարել էր, որ Ուկրաինայի ԶՈւ-ին է տրամադրում 200 կիլոմետր հեռահարությամբ դրոններ, ինչպես նաեւ ուկրաինացի օդաչուների ուսուցման ծրագիր։