Իսրայելից Թուրքիա կուղեւորվի բարձրաստիճան պատվիրակություն։ Այս մասին հայտնում է թուրքական Interhaber կայքէջը։
Դավոսյան սկանդալի, զինավարժությունների եւ TRT հեռուստաընկերության կողմից հեռարձակվող սերիալի հետ կապված քաղաքական ճգնաժամից հետո առաջին անգամ Իսրայելից բարձրաստիճան պատվիրակություն կայցելի Թուրքիա։ Իսրայելական պատվիրակությունը Իսրայելի առեւտրի նախարարի գլխավորությամբ՝ նոյեմբերի 24-ին կլինի Անկարայում։ Այս մասին հայտնել է Անկարայում Իսրայելի դեսպան Գաբի Լեւին։




























