Հրդեհ է բռնկվել Թուրքիայի Անթալիա քաղաքի նավահանգստում գտնվող նավաշինարանում։ Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին։

Գործակալության տվյալներով՝ հրդեհը բռնկվել է մայիսի 15-ի երեկոյան ազատ առևտրի գոտում՝ դեռևս անհայտ պատճառներով։ Ծխսի սև ամպերը տեսանելի են քաղաքի տարբեր կողմերից։ Հրդեհի մարման աշխատանքներում մասնակցում են հրշեջների բազմաթիվ բրիգադներ, գործողությանը ներգրավված է նաև ուղղաթիռ։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։