Առնվազն չորս մարդ զոհվել է ԱՄՆ Նյու Մեքսիկոյի նահանգում հրաձգության հետեւանքով, այն բանից հետո, երբ 18-ամյա երիտասարդը կրակ է բացել տների եւ մեքենաների ուղղությամբ Ֆարմինգտոն քաղաքում։ Ինը հոգի վիրավորվել է, գրել է The Journal պարբերականը՝ հղում կատարելով տեղի ոստիկանությանը։
Կասկածյալը կրակել է առնվազն երեք զինատեսակից, ներառյալ AR տիպի կիսաավտոմատ հրացանը։ Ֆարմինգտոնի ոստիկանապետ Սթիվ Հեբբեի խոսքով՝ տղամարդը սպանվել է պատահարի վայր եկած ոստիկանության սպաների կողմից։ Նրանցից երկուսը վիրավորվել է։
Հեբբեն կարծում է, որ հրաձիգը կրակել է առանց դրդապատճառի, քանի որ «թափառում էր մոտակայքում» եւ կրակել է տների ու մեքենաների եւ ոչ թե դպրոցների, եկեղեցիների կամ մարդկանց ուղղությամբ։
Ականատեսները պատմել են, որ 20 րոպեում մոտ հարյուր կրակոց են հաշվել։ Ոմանք ընդգծել են, որ չնայած հրաձգությունն իրենց շրջանում հազվադեպ բան չէ, բայց «այս մակարդակի չէր եղել»։





























