Այսօր՝ մայիսի 16-ին, ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանն ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան/ՆՄ հյուպատոս Փոլ Մորրիսին և վարչական ծառայությունների ղեկավար Տաթևիկ Սիմոնյանին։ Այդ մասին ասված է ՀՀ ներքին գործերի նախարարության Ֆեյսբուքի էջում:
«Հանդիպմանը ներկա էին ՓԾ տնօրենի տեղակալներ փ/ծ գնդապետ Տ․Պետրոսյանը, փ/ծ գնդապետ Ե․Կարապետյանը և փ/ծ գնդապետ Դ․Սարգսյանը։ Հանդիպման նպատակն էր քննարկել Մեծ Բրիտանիայի դեսպանատան և ՆԳՆ փրկարար ծառայության միջև համագործակցության հնարավորությունները և հեռանկարները։





























