ԵՄ-ն ողջունում է մայիսի 14-ին Թուրքիայում անցկացված խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացումը և ընտրողների բարձր մասնակցությունը՝ որպես իր ժողովրդավարական ընտրական իրավունքի իրացման՝ թուրք ժողովրդի հանձնառության հստակ նշան:

Այս մասին ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելիի համատեղ հայտարարության մեջ՝ կապված Թուրքիայում ընտրությունների հետ։

«Մենք նշում ենք ԵԱՀԿ-ի և Եվրոպայի խորհրդի ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության նախնական բացահայտումները և եզրակացությունները և կոչ ենք անում Թուրքիայի իշխանություններին վերացնել հայտնաբերված թերությունները:

ԵՄ-ն մեծ նշանակություն է տալիս թափանցիկ, ներառական և վստահելի ընտրությունների անհրաժեշտությանը` հավասար պայմաններում:

ԵՄ-ն անհամբեր սպասում է, թե երբ նոր խորհրդարանը կստանձնի իր գործառույթների կատարմանը»,- ասվում է ԵՄ ներկայացուցիչների հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Թուրքիայում կայացել են նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Մայիսի 14-ին Թուրքիայում կայացած ընտրություններում նախագահի թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել ձայների 50%-ից ավելին, ինչի առիթով երկրում կանցկացվի քվեարկության երկրորդ փուլ։ Այն տեղի կունենա մայիսի 28-ին։

Երկրի նախագահի պաշտոնի համար պայքարում են գործող առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն և «Աթա» քաղաքական դաշինքի ներկայացուցիչ Սինան Օգանը։