Պերուում միկրոավտոբուսը գլորվել է զառիթափից, զոհվել է 10 մարդ, տեղեկացրել է Andina գործակալությունը։
Նշվել է, որ վթարը տեղի է ունեցել երկրի արեւմուտքում։ Միկրոավտոբուսը գլորվել է զառիթափից, երբ փորձել է մտնել կամուրջ Անկաշ նահանգում։ Ճանապարհատրանսպորտային պատահարից ողջ է մնացել ինը մարդ։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց։
Ոստիկանությունում չեն բացառել, որ զոհերի թիվը կարող է ավելանալ։ Վթարի պատճառներն անհայտ են։





























