Land Rover ընկերությունն ստուգման է ենթարկել Land Rover ամենագնացի շարժիչների գամման, չնայած մոդելի նոր սերնդի պատվերների ընդունումը սկսվել է անցած տարվա հունվարին։ Այս մասին գրել է «Авто ру»-ն։

Հիբրիդային մոդիֆիկացիաները դարձել են ավելի հզոր, խնայողական եւ մեկ լիցքավորմամբ ավելի երկար ճանապարհ են անցնում, իսկ V8 ֆլագմանն այժմ առաջարկվում է մինչեւ 615-ի հասցված տարբերակով։ Գինը Մեծ Բրիտանիայում՝ սկսած 103 575 ֆունտից (130 հազար դոլարից մի փոքր պակաս)։

Հիբրիդային սարքի հիմքում ընկած վեց ցիլինդրով Ingenium բենզինով շարժիչը չի փոխվել։ Սակայն այն այժմ ուղեկցվում է ավելի հզոր էլեկտրաշարժիչով՝ 217 ձիաուժ։ Արդյունքում՝ հիբրիդային Land Rover-ի սարքերն ունեն 460 եւ 550 ձիաուժ նախկին 440-ի եւ 510-ի փոխարեն։ Համապատասխանաբար՝ փոխվել են նաեւ մոդելների ինդեքսները։

Բարելավվել է ամենագնացների դինամիկան, սակայն ընկերությունը ներկայացնում է միայն ամենահզոր P550e-ի բնութագրերը՝ 100 կմ/ժ արագացման վրա ծախսվում է 5 վայրկյան, այսինքն՝ կես վայրկյանով ավելի քիչ, քան առաջ։ Երկու տարբերակների ընթացքի պաշարը էլեկտրաքարշիչում ավելացել է՝ նակին 113-ից հասնելով 121 կիլոմետրի։

Ութ ցիլինդրանի շարժիչը՝ 4,4 լիտր ծավալով, այժմ ինքնըստինքյան ուղեկցվում է ստարտեր-գեներատորով։ Բացի 530 ուժային տարբերակից, այն ունի մինչեւ 615 ձիաուժի հասցված տարբերակ։ Այն Land Rover-ի վրա կտեղադրեն թանկ SV ծրագիր։

Land Roverը նաեւ այլ նոր տեխնոլոգիաներ էլ ունի։ Pivi Pro մեդիա-համակարգի ինտերֆեյսը կատարելագործվել է, ընդլայնվել են վարորդական ասիստենտների համալիրի հնարավորությունները։ Կա չորս դիրքով ադապտիվ կրուիզ վատ ճանապարհների համար։ SV Bespoke ծրագրի շրջանակում հասանելի են ինտերիերի ձեւավորման 391 եւ թափքի ստանդարտ երանգների 230 տարբերակները։