Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի Մարզի Սպանդարյան գյուղում:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ սեպտեմբերի 29-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «ԿամԱԶ-5410» մակնիշի ավտոմեքենան Շիրակի մարզի Սպանդարյան գյուղում վրաերթի է ենթարկել նշված գյուղի բնակիչ, 74-ամյա Յաշա Կուրղինյանին, որը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:



























