Վայոց ձորում` սեպտեմբերի  29-ին, Նորավանք տանող ճանապարհի 6-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:Դեռեւս չպարզված համգամանքներում «ՎԱԶ-2107» մակնիշի 1975 Լ համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել ձորը:

Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ, 32-ամյա Արմեն Զաքարյանին  եւ հանձնել «1-03» ծառայության աշխատակիցներին: Ա. Զաքարյանը եւ ուղեւորներ` 34-ամյա Արթուր Հունանյանն ու 32-ամյա Արմեն Սահակյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձոր քաղաքի հիվանդանոց:

Ա. Զաքարյանի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Ա.Հունանյանինը եւ Ա.Սահակյանինը` բավարար: