Անցած գիշեր Տաշքենդի բնակիչները տեղի ժամանակով ժամը 22։45-ին ըստ MSK-64 սանդղակի մինչեւ 3,5 բալ ուժգնության ստորգետնյա ցնցումներ են զգացել։ Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով «Տաշքենդ» սեյսմիկ կայանի ներկայացուցիչներին, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Աֆղանստանի տարածքի հարավ-արեւելյան ուղղությամբ գտնվող Գինդուքուշ լեռներում, որտեղ ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 6 բալ։
Երկրի հարավ-արեւելքում գտնվող շրջանների տարածքում գրանցվել է մինչեւ 4 բալ ուժգնության երկրաշարժ, Ֆերգանայի հովտում՝ 2,5-3 բալ։ Հանրապետության ԱԻՆ-ի տվյալների համաձայն, Ուզբեկստանի տարածքում զոհեր եւ ավերածություններ չկան։




























