Թուրքիայի նախագահ Էրդողանը փակ հանդիպում է անցկացրել ընդդիմության կողմից նախագահի երրորդ թեկնածու Սինան Օգանի հետ։
Ավելի վաղ, Էրդողանը հայտարարել էր, որ չի պատրաստվում ընդունել Սինան Օգանի պայմանները՝ երկրորդ փուլում աջակցություն ստանալու համար։
Նա վստահեցրել է, որ ընտրությունների երկրորդ փուլում որոշիչ դերը կխաղա թուրք ժողովուրդը, այլ ոչ թե «ինչ-որ» քաղաքական գործիչ։
Նշենք, որ մայիսի 14-ին Թուրքիայում կայացած նախագահական ընտրությունների ժամանակ երկրի գործող ղեկավար Էրդողանը հավաքել է ձայների 49,24%-ը, իսկ ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն ապահովել է ընտրողների 45,07%-ի աջակցությունը։ ATA դաշինքի երրորդ թեկնածու Սինան Օգանը ստացել է ավելի քան 5%: Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուներից մեկը պետք է ստանար 50 տոկոս գումարած մեկ ձայն։ Մայիսի 28-ին նշանակվել է քվեարկության երկրորդ փուլ։





























