Ռուսաստանը հուլիսի 1-ից կվերսկսի կանոնավոր չվերթները Կուբայի հետ: Այս մասին հայտարարել է փոխվարչապետ Դմիտրի Չերնիշենկոն, փոխանցում է ТАСС-ը։

Նա հավելեց, որ համապատասխան հրահանգ է տրվել «Аэрофлот»-ին։

Չերնիշենկոն Կուբան անվանել է Կենտրոնական Ամերիկայում երկրի առանցքային գործընկերը։ Նրա խոսքով՝ երկու պետությունների միջև բոլոր ուղղություններով տնտեսական հարաբերությունները զարգացնելու որոշումը լիովին տրամաբանական է։