Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, համատեղության կարգով, նշանակվել է Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի)։ Այս մասին Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահը։

Մեկ այլ հրամանագրով էլ Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը, համատեղության կարգով, նշանակվել է Մոլդովայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Կիեւ)։