Սաուդյան Արաբիայի Թագավորության թագաժառանգ Մուհամմադ բեն Սալման բեն Աբդուլազիզը հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ։
Սիրիական արաբական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի առանցքային ասպեկտները և արաբական ասպարեզում առկա զարգացումները միջարաբական հարաբերություններում դրական մթնոլորտի ֆոնին, ինչը վկայում է ընդհանուր տեսակետների հավաքական մոտեցման մասին, որի գագաթնակետը եղավ Ջիդայում կայացած բարձր մակարդակով հանդիպումը։
Ասադը բարձր է գնահատել Սաուդյան Արաբիայի ջանքերն արաբական մերձեցման հասնելու և արաբական երկրների կողմից իրենց ժողովուրդների շահերի համար համատեղ գործողությունների բարենպաստ քաղաքական մթնոլորտ ստեղծելու առումով։
Նա շնորհավորել է թագաժառանգին գագաթնաժողովի հաջողության կապակցությամբ և հույս հայտնել արաբական միասնության հետագա ամրապնդման համար։





























