Մոսկվայում տեղի է ունեցել մտքերի փոխանակում տեղեկատվական տիրույթում երկկողմ փոխգործակցության շուրջ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն:
«Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպման շրջանակներում մայիսի 18-ին Մոսկվայում տեղի են ունեցել հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցություններ արտաքին քաղաքական գործունեության տեղեկատվական աջակցության եւ լրատվամիջոցների հետ կապ աշխատանքի թեմայով։ Հայկական կողմը ներկայացնում էին ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը, զանգվածային լրատվական միջոցների եւ հանրային դիվանագիտության վարչության պետ Իննա Թորգոմյանը, իսկ ռուսական կողմը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ, տեղեկատվության եւ մամուլի վարչության պետ Մարիա Զախարովան:
Տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում տեղեկատվական տիրույթում երկկողմ փոխգործակցության հարցերի լայն շրջանակի շուրջ։ Հատուկ ուշադրություն է դարձվել կեղծ տեղեկատվության տարածմանը հակազդելու խնդրին։
Փոխադարձ հետաքրքրություն է արտահայտվել երկու երկրների ԶԼՄ-ների միջեւ շփումների եւ փոխանակումների հետագա ընդլայնման հարցում»,- նշվում է հաղորդագրության մեջ:





























