Միջին տարիքի կին մոտոցիկլավարը հոսպիտալացվել է կենգուրու մոտ,ների խմբին բախվելուց հետո, տեղեկացրել է Australian Associated Press-ը։

50-ամյա կինը մխրճվել է կենգուրուների խմբի մեջ, երբ շաբաթ առավոտյան պարկավորներն անցում էին ճանապարհը մոտոցիկլավարների առջեւով։

Փրկարար ուղղաթիռը պատահարի վայր է եկել Նոր Հարավային Ուելսի սահմանին Քվինսլենդ նահանգի Սաուզերն շրջանում, տեղի ժամանակով ժամը 12.30-ին։

Խումբը տուժած կնոջն առաջին օգնություն է ցուցաբերել մինչ վթարային ծառայությունների ժամանելը։

Նա մի քանի վնասվածքներ է ստացել, այդ թվում կրծքավանդակի, ուսի վնասվածքներ եւ դաստակի կոտրվածք, նրան ուղղաթիռով կայուն վիճակում տեղափոխել են Թուվումբայի հիվանդանոց։