«Դեռ հայտնի չէ, թե երբ են կողմերին ներկայացվելու նորացված Մադրիդյան սկզբունքները»,- հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը:
Ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը ռուսաստանցի դիվանագետը հայտնել է, թե նորացված Մադրիդյան սկզբունքները պատրաստ էին արդեն Կրակովյան հանդիպումից հետո: «Սակայն բարձր մակարդակով ամեն մի հանդիպումից հետո համանախագահները ստիպված են փոփոպություններ մտցնել Մադրիդյան փաստաթղթում, այդ պատճառով էլ հայտնի չէ, թե երբ է այն ներկայացվելու կողմերին»,- ասել է Մերզլյակովը: Վերջինս նաեւ նշել է, թե համանախագահները ճշտում են տարածաշրջան կատարելիք այցի ժամկետները:




























