Թուրքիայում 12 զինծառայող տուժել է ճանապարհատրանսպորտային պատահարից, երբ զինվորներին տեղափոխող զրահամեքենան ընկել է գետը, տեղեկացրել է թուրքական Yerelin Gündemi լրատվամիջոցը։
Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը մոտ 14.00-ին Հաքարի-Վան մայրուղու 30-րդ կիլոմետրում, Էրզիքի կամրջից ոչ հեռու։
Kirpi զրահամեքենան, որը գնում էր Հաքարի եւ որի մեջ 12 զինվոր կար, ընկել է Զաբ գետը, քանի որ վարորդը չի կարողացել կառավարել այն անձրեւից սայթաքուն դարձած ճանապարհի պատճառով։ Տեղեկություն ստանալուց հետո շրջան են մեկնել անվտանգության ուժերը եւ բժշկական բրիգադներ։
Զինվորներին ափ են հանել քաղաքացիների օգնությամբ։ Տուժածները թեթեւ վնասվածքներ են ստացել եւ հոսպիտալացվել են։





























