Սիցիլիայի արևելքում գտնվող Կատանիա քաղաքի չվերթերը  դադարեցվել են այն բանից հետո, երբ Էթնա սարի հրաբխի ժայթքումը հրաբխային մոխիր է սփռել թռիչքուղիների վրա, տեղեկացնում է  Reuters-ը՝ հղում անելով օդանավակայանի իշխանություններին։

3330 մետր բարձրություն ունեցող հրաբուխը կարող է տարվա մեջ մի քանի անգամ ժայթքել։ Վերջին խոշոր ժայթքումը տեղի է ունեցել 1992 թվականին։

Դեպի Կատանիա և այնտեղից չվերթերը դադարեցված են մինչև անվտանգության նորմալ պայմանների երաշխավորումը, թվիթերյան էջում հաղորդել է օդանավակայանի նեկայացուցիչը։

Քաղաքի ավտոմեքենաները ծածկված են եղել մուգ ավազի և փոշու շերտով, ինչպես ցուցադրում են իտալական ԶԼՄ-ների ներկայացրած պատկերները։